Նիհարելու լավագույն միջոց կարող է լինել սովորական նուշը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2012 14:11

Նուշի ընդամենը մի բուռը կարող է ողջ օրվա ընթացքում քաղց չզգալ, պնդում են հետազոտության հեղինակները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակված են The Telegraph պարբերականում: Նուշը շատ ցածր գլիկեմիկ ցուցանիշ ունի, որը ցույց է տալիս, թե սնունդն ընդունելուց հետո, որքան արագ է փոխվում արյան շաքարի ցուցանիշը:

Արագ է մարսվող սնունդը խթանում է արյան մեջ շաքարի կտրուկ ավելացումը, ապա նաև դրա կտրուկ անկումը: Սակայն նուշը այնպիսի հատկություններ ունի, որ շաքարի և ինսուլինի ցուցանիշների կայուն և դանդաղ փոփոխություն է ապահովում: Արդյունքում մարդը երկար ժամանակ իրեն հագեցած է զգում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ նուշը կարող է փրկել չափից շատ ուտելուց: Գիտնականները պնդմամբ` այն հատկապես անհրաժեշտ է շաքարախտով հիվանդներին

Գիտափորձը ցույց է տվել, որ կամավորների այն խումբը, որը նախաճաշին նուշ է կերել, ավելի երկար է կուշտ մնացել, իսկ արյան մեջ շաքարի պարունակությունը ավելի ցածր է եղել:

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ դա չի նշանակում, թե կարելի է մոռանալ կալորիաներ հաշվելու մասին: Չնայած նուշը կարող է օգնել օրգանիզմին «խաբելու» հարցում, և արդյունքում, մարդը ավելի քիչ քանակի սնունդ ստանալու կարիք կունենա, իրեն հագեցած զգալու համար:

Tert.am

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply