Պատգամավոր կանայք արժեւորում են կնոջ դերը ոչ միայն քաղաքականության մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 7, 2012 14:05

Հայ կնոջ դերը մեծ է հասարակական-քաղաքական կյանքում, այդ մասին է վկայում տարբեր առաջատար ոլորտներում ներգրաված կանանց թվի աճը: «Այն դժվարին ճանապարհը` խորհրդարանական ընտրությունները, պետք է անցնենք առանց միմյանց սեւացնելու` խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ապրիլի 7-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքով` բոլոր ժամանակահատվածներում հայ կինը իր դերակատարությունն է ունեցել Հայաստանի պատմության այս կամ այն կարեւոր իրադարձության մեջ: «Հայ քաղաքական դաշտում գենդերը նվաստացնում է կնոջ կերպարը, հայ կինը ինչպես այսօր, այնպես էլ արցախյան ազատամարտի տարիներին լուրջ դերակատարություն է ունեցել եւ հաճախ տղամարդկանցից էլ մեծ գործ է անում»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը:

Նա շեշտեց, որ խորհրդարանում կին-տղամարդ տոկոսային հարաբերությունից զատ կանայք կարողանում են մի շարք ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալել եւ հասնել հաջողության:

«Եթե գտնում եք, որ Ձեր դիմացի տղամարդը Ձեր երկրորդ կեսը կարող է դառնալ, ապա առաջինը «ներխուժեք» նրա կյանք, տեր կանգնեք ձեր երջանկությանը եւ մի վախեցեք բարձրաձայնել զգացմունքների մասին»,- սեփական օրինակի մասին պատմեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Բանախոս պատգամավորներն անկախ իրենց կուսակցական գաղափարախոսությունից միակարծիք էին այն հարցում, որ կինն իր ապրած կյանքով, բարոյական կերպարով պետք է օրինակ ծառայի հասարակության համար` իր հետ քաղաքականություն բերելով հանդուրժողականություն, սուր անկյունները հարթելու կարողություն:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply