Զատկի տոնը կնշվի առանց «սթրեսային» թանկացումների

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2012 13:59

Զատկի տոնին ընդառաջ ձվի և ձկան շուկայում թանկացումներ չեն արձանագրվել: «Տոնը քաղաքացիները կկարողանան նշել առանց «սթրեսային» թանկացումների: Ձվի և ձկան դեֆիցիտ չի առաջացել և մատակարարումներն ըստ պահանջարկի իրականացվել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրավիրված ասուլիսում նշեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա տեղեկացմամբ` շուկայում առկա է միայն կանաչեղենի որոշակի թանկացում, ինչն ըստ Պողոսյանի, կապված է նաև վերավաճառողների գործողությունների հետ:

ՀՀ սպառողների միության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը կոչ արեց քաղաքացիներին մշտապես լինել պահանջատեր յուրաքանչյուր թանկացման կամ անորակ ապրանքի նկատմամբ: «Եթե քաղաքացիները նման կերպ չվարվեն, ապա ոչ մի պետական կամ հասարակական կառույց այդ խնդիրները չեն կարողանա լուծել»,- ասաց Չիլինգարյանը:

Նրա տեղեկացմամբ` վերջին օրերին առկա է այլ ապրանքատեսակների գների որոշակի աճ, սակայն ընդհանուր առմամբ շուկայում առկա է կայունություն:

Ապրիլի 8-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Սբ Հարության տոնը: Ընդունված է տոնական սեղանին ներկված հավկիթ, ձուկ եւ կանաչեղենով պատրաստված ուտելիքներ ունենալ:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply