Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել կանանց և աղջիկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2012 13:56

Ապրիլի 7-ի` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը.

“Սիրելի հայուհիներ` մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով, որ մշտապես զգաք մայրության, գեղեցկության բերկրանքը, լինեք սիրված, առողջ, երջանիկ: Գաղտնիք չէ, որ հայ մայրերը ընտանիքում սյուն են, եւ նրանց ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան, սերունդների հայեցի դաստիարակության ազգանվեր գործը: Եղեք անհոգ, եւ թող ժպիտն անպակաս լինի ձեր աստվածային աչքերից: Առանց ձեզ ամեն ինչ կիսատ է… Թող ձեր կողքին լինեն այնպիսի տղամարդիկ, ովքեր կհարգեն, կսիրեն եւ կգնահատեն ձեզ` ըստ արժանվույն:

Իմ անսահման սերը բոլորիդ:

Ձեր` Արթուր Աբրահամ”:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply