Ադրբեջանական զորքերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են 1000 կրակոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2012 13:52

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply