Պենտագոնի ղեկավարն անձնական նպատակով ԱՄՆ-ի պետբյուջեից 1 մլն դոլար է ծախսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 7, 2012 11:19

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան անձնական նպատակով օգտագործել է պաշտպանության նախարարության  ավիապարկը, որով  պետբյուջեին հասցրել է մոտ 1 մլն դոլարի վնաս: Պատճառը` Կալիֆոռնիայի հյուսիսում բնակվող  ընտանիքին այցելություններն են: Պենտագոնի ղեկավարն իր կարգավիճակի պատճառով այլ կերպ չի կարող ճամփորդել: Նա խոստացել է պետբյուջեին փոխհատուցել այդ ծախսը: Ընդունված բանաձևի համաձայն, Պանետայի աշխատավարձը չի գերազանցում 17 հազար դոլարը:

Երբ նա ստանձնեց այս պաշտոնը, հայտարարեց, որ շարունակելու է իր այցելությունները ընտանիքին: Քննադատները սակայն, անողոք են, ասելով, որ Պանետան երկերեսանի է.մի կողմից կոնգրեսին համոզում է, որ Պենտագոնի բյուջեն  հարկավոր է կրճատել, իսկ մյուսից` շքեղ կենսակեպ է վարում հարկատուների հաշվին:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply