Վաճառվում է մոլորակ. Էժան գներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 7, 2012 11:06

Տիեզերական տարածություններն ուսումնասիրող փորձագետները պնդում են, որ անհաժեշտ է միլիոնատերերին  պաշտոնապես Լուսնի և այլ մոլորակների վրա կոմերցիոն նպատակով   հետագա օգտագործման համար  հողատարածքներ գնելու իրավունք ընձեռել:

Եթե աշխարհի տարբեր երկրների կառավարությունները կարողանան համաձայնության գալ ու առք ու վաճառքի բոլոր նրբությունները համաձայնեցնեն, ապա միլիոնատերերից ու միլիարդատերերից ստացած գումարները կարելի է օգտագործել տիեզերքի հետագա ուսումնասիրման համար:

Իսկ հիմա   Երկրից դուրս հողակտորների վաճառքի գլխավոր խոչընդոտը տիեզերական տարածությունների, այդ թվում` Լուսնի ու մյուս երկնային մարմինների  հետազոտության ու օգտագործման  մասին  պետությունների գործունեության սկզբունքի վերաբերյալ 1967-ին կնքված   պայմանագիրն է, որի համաձայն, իրավաբանական ու ֆիզիկական անձինք մեր մոլորակից դուրս անշարժ գույք ձեռք բերելու իրավունք չունեն:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply