Պայմանագիրը երկարաձգվել է երկու տարով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 7, 2012 9:36
Ինչպես հայտնի է, մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Ավստրիայում ընկերական հանդիպում պետք է անցկացնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարին նախապատրաստվող Հունաստանի թիմի հետ: Եվ ահա, Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկու տարով երկարաձգել է այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ աշխատանքային պայմանագիրը: Պորտուգալացի 57-ամյա մասնագետը մարզելու է Հունաստանի հավաքականը մինչև 2014 -ը:
Սանտուշը Հունաստանի հավաքականի ղեկը ստանձնել էր 2010-ին, այդ պաշտոնում փոխարինելով գերմանացի հանրածանոթ մարզիչ Օտտո Ռեհագելին:






Facebook
Tweet This
Email This Post
