Հաջող սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 7, 2012 8:49

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնությունները հաւջող սկսեցին Հայաստնի ներկայացուցիչները:

Երիտասարդական առաջնությանը հայտավորված  48 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Լենդրուշ Զատիկյանը և 82 կգ քաշային Մհեր Կարապետյանը նվաճեցին բրոնզե մեդալ: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին նաև աղջիկներից Ռոզա Խաչատրյանը (52կգ) և պատանիներց Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ): Իսկ 48 կգ քաշային Ջիվան Ղազարյանը, հաղթելով մրցակիցների, հասել է պատանիների առաջնության եզրափակիչ, ուր կգոտեմարտի ռուսաստանցի Ալեքսանդր Ֆյոդորովի հետ:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply