Դարչինյանին հաջողությունն ուղեկից չէր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 6, 2012 21:20

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների  WBC վարկածով չեմպիոնի կոչման համար մրցամարտում հաջողությունն ուղեկից չէր Վիկ Դարչինյանին: 36-ամյա հայ բռնցքամարտիկը միավորներով պարտվեց ճապոնացի 29-ամյա Շինսուկե Յամանակային: Վերջինս հաղթեց բոլոր մրցավարների վճռով: Նրանք 116-112, 116-112, 117-111  հաշիվներով նախապատվությունը տվեցին Դարչինյանի մրցակցին։ Այսպիսով, ճապոնացին պահպանեց չեմպիոնական գոտին:

Սա Դարչինյանի երրորդ անհաջողությունն էր  աշխարհի չեմպիոնի գոտու համար մրցամարտում: Ճապոնացին արագաշարժ էր: Նա ռինգում միավորներ էր վաստակում: 8-րդ ռաունդում Դարչինյանը, հախուռն գրոհներ ձեռնարկելով, փորձեց հաղթել մրցակցին նոկաուտով, սակայն չստացվեց:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply