Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին “Մաշտոցի” այգու հարցի կապակցությամբ դատական նիստ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2012 20:27


Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները` հայտնում ենք, որ ՀՀ վարչական դատարանը (դատավոր Կ.Ավետիսյան) վարչական գործն ըստ հայցի` Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Դավիթ Բադալյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի 13.12.2011թ. թիվ 01/78-07/12-49502-966-1 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 15.12.2011թ. թիվ 01/78-49502-1064-1 Երևանի քաղաքապետարանի տեղադրման թույլտվությունը` տրված «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ գոյություն ունեցող տաղավարների արդիականացման և նորերի տեղադրման աշխատանքների կատարման համար, 15.12.2011թ. թիվ 07/78/05/2-49502-1054-1 գլխավոր հատակագիծը` համաձայնեցված Տարոն Մարգարյանի և Երևանի քաղաքապետարանի ՃԳ վարչություն հետ անվավեր ճանաչելու պահանջի մասին, նախնական դատական նիստ է նշանակել ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply