Բնապահպանության նախարարության պաշտոնյային ծեծել են` նրա տնից գողություն անելու համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 6, 2012 19:42

Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանի` ծեծի ենթարկվելու եւ հիվանդանոց տեղափոխվելու պատճառը նրա տնից գողության փորձն է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին իրազեկ ազբյուրները: Նրանց փոխանցմամբ` առավոտյան երկու դիմակավորված անձինք գողության նպատակով փորձել են մտնել նրա առանձնատուն, Արթուր Գեւորգյանը դուրս է եկել եւ նրանք դաժանաբար ծեծել են բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալին` հարվածներ հասցնելով հատկապես գլխի շրջանում: Այդ ժամանակ տանը գտնվում էր նրա կինը, երեխաները, ովքեր պատրաստվում էին գնալ աշխատանքի կամ դասի:

NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատեցին, որ նման դեպք եղել է եւ նշեցին, որ կատարվում է հետաքննություն:

Արթուր Գեւորգյանին տեղափոխել են «Արմենիա» բ/կ, նրա հեռախոսահամարն անհասանելի է, իսկ հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, այլ մանրամասներ չհաղորդեցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանին: NEWS.am-ի տեղեկություններով, Արթուր Գեւորգյանը առավոտյան ժամը 8-ի սահմաններում Եղվարդում գտնվող իր առանձնատնից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով, երկու հոգի իր տան մերձակայքում հարձակվել են նրա վրա եւ դաժան ծեծի ենթարկել՝ հատկապես հարվածներ տեղալով գլխին:

Դիտվել է 1394 անգամ:
Print Friendly

Leave a Reply