Կհզորացվի ԱԻՆ-ի կապը մարզերի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2012 19:39

Ապրիլի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն էին այցելել թվային մինիհեռախոսային կայանների տեղադրմամբ զբաղվող «Նեչտել» ընկերության մասնագետները։

Ընկերության տնօրեն Երվանդ Աղաջանյանն ԱԻ նախարար Արմեն Երիցյանին և նախարարության ղեկավար կազմին ներկայացրեց իրենց կողմից ներդրվող համակարգի հնարավորություններն ու առավելությունները։

Համակարգը մեկ կենտրոնական կայանի միջոցով 3 տիպի կապ է ապահովում մասնաճյուղերի հետ` Երևանում և մարզերում։ Որևէ վթարի հետևանքով կապի տեսակներից մեկի անջատման դեպքում ավտոմատ միանում է կապի մյուս տեսակը, ինչն ապահովում է կապի անընդհատ լինելը։ Համակարգը հնարավորություն է տալիս միասնական հեռահաղորդակցական ցանցի միջոցով կենտրոնը կապել մարզերին, տրամադրելով ծառայությունների ամբողջական փաթեթ` անկախ գտնվելու վայրից։ Համակարգի առավելություններից է նաև մշտական ներքին կապի հաշվին միջքաղաքային հաղորդակցությունների ծախսերի կրճատումը։

Մինչ այսօր ընկերությունը Հայաստանի տարբեր գերատեսչություններում ու կազմակերպություններում տեղադրել է մոտ 137 նման կայան։

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply