Երևանն ու Մոսկվան կփոխանակեն երկու քաղաքների կամավորական շարժումների փորձը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 6, 2012 19:22

Ապրիլի 5-ից 7-ը Երևանում անցկացվող Մոսկվայի օրերի միջոցառումների շրջանակում,ռուսական պատվիրակության անդամները Հայ-Ռուսական (Սլավոնական ) համալսարանում մասնակցել են <> թեմայով կլոր սեղանին: Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Բայդակովն իրենց ելույթներում ընդգծել են, որ Մոսկվայի և Երևանի կամավորական շարժումների փորձի փոխանակումը, այսուհետ կդառնա երկու քաղաքների բազմակողմ համագործակցության ուղղություններից մեկը: Ներկաները դիտել են Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի և Հայ-Ռուսական (Սլավոնական )համալսարանի կամավորական շարժումների գործունեության մասին պատմող տեսաֆիլմեր: Ողջունելով հյուրերին , Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանն իր ելույթում անդրադարձել է երիտասարդության շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող քաղաքականությանն ու այդ համատեքստում հատկանշել, որ, որպես հանրօգուտ գործունեության դրսևորում, քաղաքապետարանը կարևորում է կամավորական շարժումների դերը և հնարավորին աջակցում է մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող նմանատիպ նախաձեռնություններին: Կողմերը պայմանավորվել են համատեղ ծրագրեր իրականացնել։
Հանդիպման ավարտին Հայ-Ռուսական (Սլավոնական ) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Բայդակովը, համալսարանի <> մասնակցել են ծառատունկի։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply