Երևանի քաղաքապետը շնորհավորել է կրթության, առողջապահության, մշակույթի և սոցիալական ապահովության ոլորտներում աշխատող կանանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2012 19:19

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև սոցիալական ապահովության ոլորտներում աշխատող կանանց:

Շնորհավորելով ներկաներին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչպես մեր երկրի, այնպես էլ մայրաքաղաքի զարգացման գործում ունեցած իրենց գործուն մասնակցության ու ներդրած մեծ ավանդի համար.

<>,-նշել է քաղաքապետը: 

Այնուհետև, շրջելով ճեմասրահում, Տարոն Մարգարյանը զրուցել է ներկաների հետ, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության համար և, օգտվելով առիթից վստահեցրել են, որ այսուհետ ևս պատվով կկրեն սերունդների դաստիարակության իրենց առաքելությունը: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply