«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ. «Արձանագրությունների տեքստը խմբագրվում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 13:54

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով` նախաստորագրված Արձանագրություններն անփույթ են կազմված և անփույթ են մատուցվում:

«Երեկ, օրինակ, ԱԳՆ կայքում չկար արձանագրությունների հայերեն տարբերակը»,-ասաց Հարությունյանըավելացնելով, որ, օրինակ, պատմաբանների ենթահանձաժողովի ստեղծման հարցը այնքան կարևոր չէր, որ ընդգրկվեր Արձանագրություններում:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե Սփյուռքից էլ լուրեր կան, որ ԱԳՆ կայքում տեղադրված Արձանագրությունների տեքստում պարբերաբար փոփոխություններ են տեսնում, Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ «երեկ՝ կեսօրին, կայքում արձանագրությունները չեն էլ եղել, և դրանք ոչ թե բովանդակային են փոփոխվում, այլ խմբագրվում են, ինչը պետք էր մեկ ամիս առաջ անել»:

Ըստ բանախոսի՝  պետք չէ գերագնահատել Արձանագրությունների դերը,  և եթե մեր ազգային շահերից բխում է, որ մենք պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ ունենանք, ապա հարկավոր է հաստատել այդ հարաբերությունները:

Հարությունյանի կարծիքով՝ Արձանագրությունների ստորագրումով Ցեղասպանության ճանաչման գործընթացը չի մղվի երկրոդ պլան:

Ըստ նրա՝ Սփյուռքն էլ պետք է ըմբռնումով մոտենա պետական շահերին, ու ժողովուրդը պետք է շարունակի Ցեղասպանության ճանաչման գործընթացը, անկախ Արձանագրությունների ստորագրումից:

«Ես հեռու եմ որևէ արձանագրություն ֆետիշացնելուց, բայց այսօր էլ մենք ապրում ենք վատ պայմանագրերի պայմաններում»-ասաց Հարությունյանը` ի նկատի ունենալով Կարսի, Ալեքսանդրապոլի պայմանգրերը:

Ամփոփելով ասելիքը՝ Հարությունյանը նշեց, որ ինչևէ, «Թուրքիան հստակ կարգավիճակ ունի` հանցագործի կարգավիճակ, ինչը Դամոկլյան սրի պես նրա ուսերին է, և Հայաստանի հետ հարաբերություն հաստատելը թույլ կտա մի քիչ մեղմել այս իրավիճակը:

Դիտվել է 1819 անգամ:
Print Friendly

Leave a Reply