Երևանում ընթացող Մոսկվայի օրերի շրջանակում անցկացվել է ներդրումային ցուցահանդես և համաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2012 16:14


Ապրիլի 5-7-ը Երևանում ընթացող Մոսկվայի օրերի շրջանակում <> կազմակերպվել է ներդրումային ցուցահանդես, որտեղ հայաստանյան մի շարք ընկերություններ հնարավորություն են ունեցել ներկայացնելու ներդրումային ծրագրերի իրենց առաջարկները:
Մոսկովյան պատվիրակության անդամները շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված առաջարկությունների փաթեթներին: Պատվիրակության ղեկավար, Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինն ընգծել է, որ թե Երևանում և թե Մոսկվայում այսօր ներդրումների լայն դաշտ է ձևավորված և առաջիկայում, համագործակցության ընդլայնման շնորհիվ, հնարավոր կլինի բազմաթիվ համատեղ ծրագրեր իրականացնել:
<>,-նշել է Սերգեյ Չերյոմինը:
Հայաստանյան ավելի քան 100 խոշոր ընկերությունների, Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ներդրումային ոլորտի առաջատար փորձագետներ <> մասնակցել են նաև ներդրումային համաժողովի, որի նպատակը հայ-ռուսական համատեղ ներդրումային ծրագրերի ստեղծումն ու ներդրողների միջև գործնական կապերի հաստատումն ու ընդլայնումն է:
Համաժողովի ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներին առնչվող հարցեր. մասնավորապես` կրթության, առողջապահության, ջրամատակարարման, աղբի վերամշակման, <>-ի, էլեկտրոնային կառավարման, ինչպես նաև երկու քաղաքների միջև տնտեսական համագործակցության արդիական այլ խնդիրների շուրջ հարցեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը համաժողովի ընթացքում հյուրերին է ներկայացրել մայրաքաղաքում նախատեսվող ներդրումային ծրագրերն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է կառուցողական առաջարկություններ քննարկելու և, իր լիազորությունների շրջանակում, դրանց իրականացմանը նպաստելու համար։
Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև Մոսկվայի եւ Երևանի միջև զբոսաշրջային կապերի հաստատման, առևտրային համագործակցության, նաև երկու մայրաքաղաքներում ներդրումային հնարավորություններին առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply