Վարչապետը ճիշտ է վարվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2012 15:55

Հայաստանը շատ ավելի շատ բան ունի առաջարկելու Ռուսաստանին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց “Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի” տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցությանը:

“Մենք ռուսական ԶԼՄ-ներից տեսնում ենք, որ Ռուսաստանը դժվարին բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը շարունակելու կապակցությամբ: Ավելի մեծ կոնտեքստում` սա նշանակում է, որ Հայաստանը շատ ավելի շատ բան ունի առաջարկելու Ռուսաստանին: Այս խնդրի կապակցությամբ Հայաստանի վարչապետն իրավացի էր: Նա ասաց, որ Հայաստանը հաշվի կառնի և կքննարկի Ռուսաստանի կողմից ցանկացած նման առաջարկ, որովհետև ռազմական տեսանկյունից, լինի դա Ռուսաստանը թե ՀԱՊԿ-ն, Հայաստանը շատ բան ունի առաջարկելու”,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply