Ավտովթար` երեք զոհով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 8, 2009 13:13

Հոկտեմբերի 7-ին Գեղամավան-Վարսեր միջհամայնքային ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեք մարդ է զոհվել`«21011» մակնիշի մեքենայի վարորդ, 1984թ. ծնված Էդգար Ավագյանը և 3 ուղևորներից երկուսը` 1969թ. ծնված Գայանե եւ 1948թ. ծնված Սեդա Մովսիսյանները:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, մեքենայի երրորդ ուղեւորը` 1987թ. ծնված Աննա Նավասարդյանը, տեղափոխվել է Սևանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժաճի վիճակը կայուն բավարար է:

Մյուս մեքենայի վարորդ, 1979թ. ծնված Վիրաբ Գալստյանին ոտքերի կոտրվածքով տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժաճի վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply