Պուտինը ԼՂՀ-ում եղանակ չի փոխի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2012 15:31

Պուտինի կառավարման տարիներին Ղարաբաղյան հակամարտության գործընթացից առանձնապես մեծ սպասելիքներ չպետք է ունենալ: Այս մասին այսօր` մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասաց “Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի” տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշեց, որ, ընդհանրապես, պետք է սպասել, որ Ռուսաստանը կշարունակի Մինսկի խմբում առաջատարի դիրքը զբաղեցնել:

“Եվ ի տարբերություն Մեդվեդևի, որ միջնորդական հարցերում շատ ավելի համբերատար էր, մենք տեսնում ենք, որ Պուտինի ոճը շատ ավելի ագրեսիվ և կողմերին ճնշող է: Սա չի աշխատի երկու պատճառով: Առաջինն այն առումով, որ Պուտինը չի կարողանա ճնշում գործադրել Հայաստանի վրա և երկրորդ` կոնֆլիկտի երկու կողմերի դիրքորոշումներն այս հարցում միմյանցից  շատ հեռու են գտնվում”,- ասաց քաղաքագետը:

Բանախոսը նշեց, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որ չի գիտակցում, որ անդարձ կորցրել է ԼՂՀ-ն և  տանուլ է տվել պատերազմը: Այդ իսկ պատճառով մենք չպետք է իրական զարգացում ակնկալենք ԼՂՀ խնդրի շուրջ:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply