Դանակը հասնում է ոսկորին` նոր կինը դիմում է օգնությա՞ ն
ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | ankakh | April 6, 2012 15:27
«Կնգան որ չտփես, կնիկը կնիկ չդառնաե, – սա միայն նախադասություն չէ, որ կրկնվում է Գեղարքունիքում ապրող որոշ տղամարդկանց կողմից, այլեւ, ըստ որոշ մասնագետների՝ ամրապնդված աշխարհայացք, որն արտահայտվում է բռնության կիրառմամբ:
Սևանում բնակվող Նարինեն սեռական բռնության էր ենթարկվել սկեսրոջ ու տեգրոջ կողմից: Ամուսնուց չհղիացող հարսին սկեսուրը քնաբեր էր խմեցրել, որպեսզի անգիտակից վիճակում սեռական ակտ ունենա մյուս տղայի հետ` մտածելով, որ գոնե այդպես հարսը կհղիանա: Սակայն քնաբերի ազդեցությունը թույլ էր եղել, կինն ամեն ինչ հասկացել էր: Դեպքից հետո վերադարձել էր հայրական տուն, ամուսնալուծվել:
Սա այն երեք սեռական բռնության դեպքերից մեկն է, որը գրանցվել է արդեն երկուսուկես տարի գործող Կանանց իրավունքների կենտրոնի Գավառի մասնաճյուղում: Ամեն ամիս կենտրոնը 60-ից ավելի զանգեր ու այցելություններ է ունենում: Նրանց շահառուների հիմնական մասը ենթարկվում են հոգեբանական բռնությունների:
2011 թվականին կենտրոնի ազգային «թեժ գծինե 2302 զանգ է գրանցվել, որից միայն
1678-ը ընտանեկան բռնության վերաբերյալ: Մինչդեռ 2010-ին զանգերի ընդհանուր թիվը եղել է 1777, որից 701-ը` ընտանեկան բռնության վերաբերյալ:
Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանը նշում է, որ բռնությունների համար նպաստող գործոններ են` թմրանյութերի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, սոցիալական ծանր պայմանները.
Մարտունեցի 45-ամյա Էլեոնորան գրեթե միշտ երեխաների հետ հարևանի տուն է գնում, եթե ամուսինը հարբած է տուն գալիս, մինչև խաղաղվում է ու քնում:
Ամուսնությունից հետո տասնհինգ տարի համերաշխ ապրող ընտանիքի վեճերը սկսվում են ամուսնու` հարբեցող դառնալուց հետո: Էլեոնորան պատմում է, թե ինչպես է ամուսինը մի օր մեծ դանակով հարձակվում իր վրա: Երեխաներից մեկը հոր առաջն է կտրում, խնդրում, որ չսպանի մորը:
«Հետո էլ սկսեց չաշխատել Ես էլ չէի աշխատում, չէր թողնում` խանդում էր: Ասում էր, թե եթե ես չեմ ուզում, ուրեմն` դու տնից դուրս չպիտի գաս: Բայց երեխաներն արդեն դպրոցական էին, գրքի, տետրի փող էր պետք: Ասում էի` եթե դու չես աշխատում, թող գոնե ես աշխատեմ, երեխաներիս պահեմ: Թե` չկա, թող չսովորեն, չկա`թող չուտենե,- պատմում է կինը:
Կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի հարցերով փորձագետները նշում են, որ եթե անգամ ամուսինը հարբեցող կամ թմրամոլ չէ, իրենց թույլ են տալիս «դաստիարակչականե ապտակներ հասցնել կնոջը: Օրինակ են բերում ամենատարածված ասացվածը`«Կինը բուրդ է, որքան ծեծես, այնքան կփափկի:
Վարդենիկ գյուղում ապրող, տասը երեխաների հայր Ադիբեկ պապը ավելացնում է ևս մի ասացվածք. «Կնգան որ չտփես, կնիկը կնիկ չդառնա: Կնիկ մարդու կհեծի, կքշաե:
Նրա կինը` 75-ամյա Ռազմիկ տատը, հիշում է, որ երբ իր աղջիկներից մեկին փախցրին, ամուսինը արտագնա աշխատանքի էր:
«Էկավ, գլուխս ջարդավ, կըսեր` դու մերն ես, պըտի քո աղջկա վարմունքը իմանայիր, ինչի՞ պըտի փախներ: Հիմա դրանք անցած-գնացած օրեր են, նախնադարյան պատմություններե:
Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ, իրավագետ Նորիկ Հովհաննիսյանը ասում է, որ «նախնադարյան ավանդույթներըե շարունակվում են նաև այսօր:
«Որ գոռում են, թե ընտանեկան բռնություն չկա, էդպես չէ: Կա, ուղղակի էդ երեւույթը դեռ լրիվ բացահայտված չէ: Դանակը հասնում է ոսկորին, նոր կինը սկսում է բացահայտել ու պատմել ամեն ինչե, – ասում է նա:
Ըստ Հովհաննիսյանի` բռնությունների պատճառ են դառնում կեղծ պատկերացումներն ու կարծրատիպերը ընտանիքում կնոջ եւ տղամարդու դերերի վերաբերյալ: Աղջիկներին ամուսնացնում են նույնիսկ 15 տարեկանում, երբ պատկերացում չեն ունենում ամուսնական կյանքի մասին: Տղան էլ արտագնա աշխատանքից վերադառնում է, ամուսնանում` իր ուղեղում ունենալով մի պատկերացում` կին է ու համարվում է ընտանիքի ստրուկը:
«Եթե այդ անչափահաս աղջկա բախտը չի բերում ու ընկնում է մի ընտանիք, որտեղ գործում է «Ադեի օրենքըե, ապա պիտի ծով համբերություն ունենա: Ադեն ընտանիքի մեծ կինն է: Դրա մեջ լավ բաներ կան, բայց այսօրվա սերունդը չի կարող Ադեի օրենքներով շարժվել` նրա մոտ պետք է ջուր չխմել կամ ամուսնու հետ ազատ խոսել եւ այլնե, – նշում է Հովհաննիսյանը:
Գավառում ապրող 36-ամյա Մարինեն ասում է, որ իրենց Ադեն բարի կին է, բայց շատ հետաքրքրասեր է ու ամեն ինչ ուզում է իմանալ. «Օրինակ, գիշերը գալիս, ականջ է դնում, թե ինչ ենք անում, ինչ ենք խոսում: Ու որ ամուսինս մի հատ «ջանե է ասում ինձ, եփ է գալիսե:
«Մարտունու կանանց համայնքային կենտրոնե ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանն ասում է, որ հաճախ, երբ տղամարդը ստիպված մեկնում է արտագնա աշխատանքի, նրա կնոջը սկսում են «տիրություն անելե սկեսուրները, տեգրերը, նրանց կանայք: Արգելում են այս կամ այն շորը հագնել, այս կամ այն տեղը գնալ:
Նման դեպքերի մասին վկայում է նաեւ Կանանց իրավունքների կենտրոնի Գավառի մասնաճյուղի համակարգող Կարինե Մոմչյանը: Նա պատմում է մի դեպք, երբ սկեսուրը գոմի ցախավելով ծեծում է իր տասնութ տարվա հարսին:
«Հարսը, խելացի աղջիկ լինելով, բարձրաձայնել էր, թե ինչի՞ պիտի ես աշխատեմ, եթե տեգորս կինը չի աշխատում, սկեսուրն էլ, թե տարբերություն ես դնում երկուսիդ միջեւ ու գոմում կովին կթող հարսին ցախավելով ծեծել էրե:
Հոգեբան Աննա Հակոբյանը ասում է, որ կանայք միշտ հույս են ունենում, որ կկարողանան իրավիճակը շտկել, ամուսնուն փոխել: Մյուս կողմից էլ հայ կանանց համար կարևոր է ընտանիքի ամբողջականությունը, ինչի համար էլ պատրաստ են գնալ դաժան զոհողությունների:
«Մի օր լավ կլինիե հույսից բացի, հատկապես մարզերում կանայք զոհ են գնում նաև հասարակական կարծիքին:
«Ասում են` թող դիմանա, իր ընտանիքը հո չի՞ քանդի: Ասում են, թե քո տղամարդն է, թող մի անգամ էլ ավել ծեծի: Բռնությունների հետեւանքով լինում են կանայք, որ այլեւս ի վիճակի չլինելով դիմանալ այդ կյանքին, ինքնասպանության մասին են մտածում, սակայն հոգեբանների հետ աշխատանքից հետո փորձում են պաշտպանել իրենց սեփական եսըե,- ասում է Մոմչյանը:
Կանանց իրավունքների կենտրոնի շուրջօրյա ազգային «թեժ գծերե են գործում Գավառում, Վանաձորում, Իջևանում և Կապանում: Կենտրոնի փորձագետները նշում են, որ զանգերի ավելանալը կարող է բացատրվել մարդկանց իրազեկվածության աստիճանի փոփոխությամբ, ինչի արդյունքում` աստիճանաբար վերանում է «լռելու մշակույթըե:
Շատ կանայք էլ, ձեռնոց նետելով հասարակությանը, ամուսնալուծվում են: Նրանցից մեկն էլ Էլեոնորան է, ով արդեն հինգ տարի է Երեւանում վարձով է ապրում: Օրվա ապրուստը վաստակում է ձեռագործ աշխատանքներ վաճառելով:
ՀՀ-ում ընտանեկան բռնությանը վերաբերող օրենք չկա: Կանանց իրավունքների կենտրոնի կողմից դեռեւս 2007 թվականին մշակվել է «Ընտանեկան բռնության մասինե օրենքի նախագիծը, որը 2009 թվականին ներկայացվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն դեռեւս ԱԺ չի մտել: Սպասվում է, որ այն խորհրդարան կմտնի հաջորդ նստաշրջանին:
Հ.Գ. Բռնության ենթարկված կանանց անունները նրանց իսկ խնդրանքով փոխված են:
Հեղինակ՝
Աստղիկ Կարապետյան
“Երկիր” օրաթերթ
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատուե պարբերականից (www.iwpr.net):






Facebook
Tweet This
Email This Post
