Գլխավոր մարզիչը` մրցավարի դերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 6, 2012 15:10

Մեր մարզասերին  կուրախացնի  այն փաստը ,  որ Հայաստանն իր մրցավարը  կունենա Լոնդոնի օլիմպիական խաղերի  մարմնամարզության մրցաշարում: Խոսքը վերաբերվում է  միջազգային բարձրագույն կարգի մրցավար , ՀՀ  մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ  Հակոբ Սերոբյանին : 43-ամյա մասնագետը  ճանաչված անուն է մրցավարությունում,  քանզի սպասարկել է  Եվրոպայի ` 7  և աշխարհի 5 առաջնություն :

Արաբական երկրների մարմնամարզության մրցաշարում, որի մեկնարկը կտրվի մայիսի 5-ին ` Քուվեյթում, երևանցին  հաստատվել է մրցափևերից մեկի  մրցավարական հանձնախմբի աշխատանքների վերահսկողը: Նա նաև աշխատելու է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մայիսի 20- 28 –ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում :

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply