Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ, որ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 6, 2012 14:57

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված կարճ հարցազրույցում ասել է, որ ինքն արդեն մարզվում է թիմի հետ ամբողջ ծանրաբեռնվածությամբ: «Քանի որ վնասվածքս թեթև էր, կարողացա շուտ վերականգնվել և հուսով եմ, որ արդեն առաջիկա խաղում կկարողանամ խաղադաշտ դուրս գալ», – ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը օրեր առաջ վնասվածք էր ստացել Ուկրաինայի առաջնության հերթական տուրի հանդիպման ժամանակ: Առաջիկա հանդիպումը, որին Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է որ մասնակցի, տեղի է ունենալու ապրիլի 7-ին: Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում «Շախտյորը» ընդունելու է Կիևի «Դինամոյին»:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply