Բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2012 14:55

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը: «Սա լավ հարթակ է ծանոթանալու շինարարության ոլորտում առկա նորամուծություններին և գաղափարներին, իսկ մասնակից կազմակերպություններին կառուցելու երկխոսության և համագործակցության նոր կապեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կխթանի մեր երկրում շինարարության ոլորտի հետագա զարգացմանը:
5-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են 150 կազմակերպություններ: Միջոցառումը հնարավորություն կտա ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, մշակել ներդրումային նոր ծրագրեր: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և գործնական կապերի հաստատման համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
Միջոցառումն անցկացվում է ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահների հովանու ներքո:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply