Հավաքականի կազմը հստակեցվել է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 6, 2012 14:21

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մտադիր է ապրիլի 13-22-ին Թուրքիայի  Տրապիզոն քաղաքում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում ռինգ դուրս բերել 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանին, Հովհաննես Դանիելյանին (52 կգ), Արամ Ավագյանին (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանին (60 կգ), Արա Պուլուզյանին (64 կգ), Հրայր Մաթևոսյանին (69 կգ) և Արթուր Խաչատրյանին (81 կգ): Ուշագրավ է, որ Դանիելյանը մասնակցելու է ավելի բարձր քաշային կարգում:

Ներկայումս մեր երկրի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում: Հավելենք, որ  Հայաստանից օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն  75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply