24-ամյա մի երիտասարդը «Երևան Սիթի»-ի մոտ դրամապանակ է հափշտակել, իսկՎանաձորում 26-ամյա Կարենը փորձել է գողանալ ձայնարկիչը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 6, 2012 13:12
Ապրիլի 6-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը նույն օրը, ժամը 00.15-ին, «Երևան Սիթի» սուպերմարկետի  մոտ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է 47.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր:
Կատարվում է նախաքննություն:
Ապրիլի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Կարեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ մարտի 31-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Առափնյա փողոցի թիվ 4/Ա շենքի մոտ կայանված, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին պատկանող «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին կոտրելով՝ փորձել է գողանալ ձայնարկիչը, սակայն գողություն կատարելու պահին Արմեն Ղ.-ն բռնել է նրան և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply