Բանտում հարձակվել են Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2012 12:55

Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ խախտել  են Լիբիայի նախկին առաջնորդի որդու իրավունքները:

«Քադաֆիին ֆիզիկական վնաս են հասցրել»,- ասել է նրա պաշտպանության ներկայացուցիչը: Բացի այդ նա տեղեկացրել է, որ բանտարկյալը տառապում է ատամնացավից, քանի որ նրան մերժել են բուժօգնություն տրամադրել:

Թե ինչ բնույթ է կրում հարձակումը, չի հայտնվում:

Պաշտպանը դժգոհել է իր պաշտպանյալի հետ կապից, ասելով, որ ողջ այս ընթացքում ընդամենը մեկ հանդիպում է ունեցել նրա հետ: Քադաֆիին չեն թույլատրում հանդիպել նաև ընտանիքի ու ընկերների հետ:

Ներկայումս իրավապաշտպանների տվյալներով, Սեյֆ Քադաֆին մեղադրվում է չնչին զանցանքների համար, ինչպիսին ասենք, ուղտերի հոտի արտոնագիր չունենալն է: Նույն ժամանակ  լիբիական արդարադատության ներկայացուցիչները հայտարարում են, որ փաստեր են հավաքում լուրջ հանցագործությունների վերաբերյալ, որոնք իբր, կատարել է Քադաֆի կրտսերը:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply