Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսին դատապարտել է Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 12:39

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երեկ ելույթ ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին, դատապարտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին հակառակ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը եւ կոչ արել միջազգային հանրությանը համատեղ քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխարգելելու համար:

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ հանդիպմանը Նալբանդյանը խոսել է 3 տարի անց նշվելիք Հայկական տպագրության/գրահրատարակչության 500-ամյա հոբելյանի մասին եւ խնդրել աջակցել այդ հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի մեջ ընդգրկելուն:

Նալբանդյանը Բոկովային տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանը մտադիր է հայտ ներկայացնել՝ 2012թ. Երեւանը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու:

Հոկտեմբերի 7-ի երեկոյան, ավարտելով աշխատանքային այցելությունը Փարիզ, Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Քիշնեւ

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply