Մահացել է Մալավիի նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2012 12:41

78 տարեկանում մահացել է երկրի նախագահ Բինգու վա Մութարիկան, որը նախօրեին սրտի նոպա էր ունեցել ու հիվանդանոց տեղափոխվել, որտեղ էլ մահացել է`  գիտակցության չգալով:

Ըստ սահմանադրության, պետության ղեկավարի պաշտոնը փոխանցվելու է վարչապետ Ջոյս Բանդային: Չնայած  ինքը` մահացած առաջնորդը, իր հետնորդ էր   համարում եղբորը, ԱԳ նախարար Պիտեր Մութարիկային:

Վերջին ամիսներին Բինգու վա Մութարիկային մեղադրում էին բռնապետության և երկրի տնտեսությունը ղեկավարելու անկարողության  մեջ:

Մալավիի բնակիչները նրա վրա էին բարդում վառելիքային ճգնաժամի ու մթերքի անբավարարության պատասխանատվությունը:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply