Ռիչարդ Կիրակոսյանն ամփոփեց Լավրովի այցը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 6, 2012 15:26
“Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի վերլուծությունը մեզ թույլ է տալիս ասել, որ Հայաստանը ձեռք է բերել աելի շատ ռազմավարական արժեք”,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս միտքն արտահայտեց “Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի” տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Լավրովի այցը կապված էր 3 քաքաղաքական նպատակների հետ:
“Առաջինը` Ռուսաստանի համար Հայաստանի կարևորության ցուցադրությունն էր և Պուտինի նախագահության համար պատրաստությունը: Երկրորդ միտումն այն էր, որ այս այցը ցույց տվեց նաև Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Եվ երրորդ նպատակն այն էր, որ նա այցելել էր Հայաստան խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ”,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Բանախոսը հավելեց, որ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի համար միակ վստահելի գործընկերն է: Եվ շատ դեպքերում Ռուսաստանը ճանաչում և ընդունում է այն փաստը, որ Հայաստանը իր համար շատ կարևոր գործընկեր է: Իսկ դա պայմանավորված է Հայաստանի ուժեղ արտաքին քաղաքականությամբ: Երկրորդ նպատակը, ըստ “Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի” տնօրենի, այն է, որ Պուտինի կառավարման տարիներին Ռուսաստանի առաջնային դերը Մինսկի խմբում կպահպանվի:
Անդրադառնալով Լավրովի այցի երրորդ նպատակին` նախընտրական Հայաստանի իրավիճակի զննությանը, Ռիչարդ Կիրակոսյանը նշեց` “Հետաքրքիր է, որ Ռուսաստանի կողմից տարածաշրջանային կայունությունն ավելի շատ է գնհատվում, քան ժողովրդավարությունը”:






Facebook
Tweet This
Email This Post
