Շվեյցարիայում գլոբալ տաքացման հետևանքով քայքայվում է Մաթերհորն գագաթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2012 12:23

Ցյուրիխում գիտնականները հայտնաբերել են, որ աշխարհում ամենահայտնի լեռներից մեկը` Ալպիական   Մաթերնհորն կոթողը, որի բարձրությունը 4 477,5 մ է, քայքայվում է ջերմաստիճանի բարձրացման հետ:

Գիտնականների տվյալներով, Ալպերում նման պրոցեսներ են ընթանում նաև նույն բարձրության վրա գտնվող այլ վայրերում: Վտանգը նրանում է, որ, լեռները անկայուն են դառնում ու մեծանում է  փլուզման հավանականությունը: Հետազոտողների գնահատմամբ, նման տեմպերով լեռների քայքայումը  մի քանի տասնյակ տարի կտևի:

Մաթերհորնը հայտնի է նրանով, որ ալպինիստների համար ամենավտանգավոր գագաթն է համարվում: Շուրջ 500 մարդ է զոհվել` փորձելով հասնել գագաթին, որը գտնվում է  շվեյցարա-իտալական սահմանին: Գագաթի 4 բոլորը աշխարհում ամենաշատն է դառնում լուսանկարների օբյեկտ:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply