Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2012 12:28

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում այրվել է 3 հա, իսկ Եղվարդի Կոմբիկերի գործա­րանի մոտ` 1 հա խոտ:

Լոռու մարզում` Սպիտակի Ուզբեկական թաղամասում այրվել է 1,5 հա, քաղաքային գերեզմանատան մոտ` 8000 քմ, Սարատովկա գյուղի դպրոցի մոտ` 6 հա, Լեջան գյուղում` 1 հա, Բազումի լեռնաշղթայի գագաթին` մոտ 5 հա, Վանաձորի թիվ 10 մսուր-մանկապարտեզի մոտակայքում` 1500 քմ, Վանաձորի Բաղրամյան պողոտայում՝ 1 հա, Տաշիր-Բլագորոդնոյե ավտոճանապարհին` 4 հա խոտ և 20 եղևնի՝ մասնակի, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տարբեր օջախներում` 10 հա անտառ և 5 հա խոտածածկ տարածք:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այրվել է 1300 քմ, Բերդի «Սորանի» զբոսայգու մոտ` 1,5 հա խոտ, Տավուշ գետի ափին` 2200 քմ խաղողի այգի և 1,8 հա խոտածածկ տարածք:

Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղում այրվել է 1,5 հա խոտ, 5 ծառ` մասնակի և 3 տնկի, Մալիշկա գյուղում՝ 1,5 հա խաղողի այգի:

Երևանի Ձոր-1 թաղամասի դիմաց այրվել է 1500 քմ բուսածածկ տարածք, Ջրվեժ-Ողջաբերդ ավտոճանապարհին` 2 հա խոտ, ծառեր ու թփեր:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply