Ակրոբատիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով աչքի չընկան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2009 13:41

Վիլա Դո Կոնտե

Պորտուգալիայի Վիլա Դո Կոնտե քաղաքում կայացած ակրոբատիկայիԵվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով աչքի չեն ընկել:

Ռուդիկ Բալասանյանը և Խաչատուր Նիկողոսյանը նախնական մրցելույթներից հետո մտել են եզրափակիչ, սակայն զբաղեցրել են վերջին` 8-րդ տեղը: Իսկ մարզուհիների մեր եռյակը` Հռիփսիմե Հովհաննիսյան, Նունե Արևշատյան, Անի Քոսակյան կազմով, հանգրվանել է 13-րդ հորիզոնականում:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply