Ֆրանսիայում վթարային ԱԷԿ-ից ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2012 12:11

EDF ընկերությունը`  «Պենլի» ԱԷԿ-ի օպերատորը, հայտնել է ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին: Սակայն, բարեբախտաբար, այն ոչ մի ազդեցություն չի ունեցել շրջակա միջավայրի վրա ու հիմա կատարվում է ռեակտորի սառեցում:

Ռեակտորի  հրդեհի օջախների  հայտնվելուն պես ու  ծխապատվելու հետ ավտոմատ կանգնեցվել է  ռեակտորը, տեղական ժամանակով 12:20-ին: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Արտահոսած հեղուկը հավաքվել է  հատուկ ամբարներում, որոնք գտնվում են անմիջականորեն  էներգաբլոկի ներսում:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply