Հյուսիսային Կորեայում ժողովրդի թշնամիներին ծովում խեղդելու են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2012 11:30

Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը նոր հրամանագիր է արձակել, թե ինչպես պետք է վարվեն կորեական ժողովրդի թշնամիների հետ: ԿԺԴՀ -ի  ամենաերիտասարդ առաջնորդը հրամայել է ծովում խեղդել  բոլոր չարամիտներին: Հյուսիսային Կորեայում  իրավիճակը շատ լարված է, երկրի իշխանությունները պատրաստվում են խախտել Արևմուտքի երկրների կողմից սահմանած մի քանի արգելք , հաղորդում է Korea Times-ը:

Հյուսիսկորեական պետության ամբողջականությանը սպառնացող սադրիչների նկատմամբ այսուհետև ձևականություններ չեն լինի, բոլոր բռնված չարագործներին կորեական իշխանությունները «կուղարկեն ձկներին կերակրելու»: Այսպիսի դաժան մեթոդներ ԿԺԴՀ-ն հենց այնպես չի կիրառում`հաջորդ շաբաթ Հյուսիսային Կորեան մտադիր է թողարկել իր առաջին հրթիռը: Աշխարհի ամենափակ երկրի այդ որոշման դեմ հանդես են եկել ԱՄՆ, Ճապոնիան, Ռուսաստանը և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը:

Այնուամենայնիվ,Կիմ Չեն Ինը չի պատրաստվում նահանջել: «Թշնամիների հետ համաձայնության գալու» փոխարեն   նա հրամայել է լրացուցիչ զորքեր տեղաբաշխել երկրի արևելյան ափերի մոտ ոչ մեծ կղզու վրա, որպեսզի կառուցի «երկաթյա պատ»  ԿԺԴՀ-ն ցանկացած դրսի միջամտություններից պաշտպանելու համար: Իր հերթին Հարավային Կորեան և ԱՄՆ համենայն դեպս պատրաստվում են համատեղ զորավարժությունների, եթե Հյուսիսայի Կորեայի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:

Դաշնակից երկրները հենց այնպես չէ, որ անհանգստանում են իրենց անհանգիստ հարևանի սադրանքներից: Օրինակ 2010թ. մարտին 46 հարավկորեական նավաստիներ զոհվեցին, երբ նրանց նավը խորտակվեց երկու Կորեաների ծովային սահմանի  վիճելի տարածքում: Այդ գործը ուսումնասիրող միջազգային փորձագետների թիմը եկել է այն եզրակացության, որ նավը խփել են  հյուսիսկորեական ռազմական նավերը: ԿԺԴՀ-ի իշխանությունները բոլոր մեղադրանքները հերքում են:

Հյուսիսկորեական հրթիռի արձակումը կկյանա ապրիլի 12-16-ի միջակայքում:


Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply