Փրկարարները կատվին իջեցրել են բարդու վրայից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 6, 2012 10:57
Ապրիլի 5-ին, ժամը 20.27-ին Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 4 շենքի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացվել, որ շենքի հարևանությամբ կատուն բարձրացել է բարդենու ծառ և 4 օր է անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք: Փրկարարները կատվին անվնաս իջեցրել են մոտ 15 մետր բարձրությունից և բաց թողել:






Facebook
Tweet This
Email This Post
