Մանկավարժականն այլևս քիմիական շառ ու փորձանքից հեռու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 6, 2012 10:53
2012 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ԱԻՆ աշխատակիցների կողմից Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստում` ռեկտորի դիմումի համաձայն, ուսումնասիրություն էր իրականացվել, որի արդյունքում պարզվել էր, որ պահեստում տարաբնույթ քիմիական նյութերի մեծ քանակություն կա` ապակյա տարաների և պոլիէթիլենային փաթեթների մեջ: Որոշ ապակյա տարաների վրայից բացակայում են պիտակները և հնարավոր չէ առանց անալիզի պարզել նյութի տեսակը:
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների անմիջական մասնակցությամբ, Մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստից իրականացվեց քիմիական նյութերի մեծ քանակության տեղափոխումը ՀՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ նախօրոք պայմանավորվածություն էր ձեռք բերվել նյութերի պահպանման վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
