Կրքոտ խաղեր` ՕԵԿ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2012 10:27

Մեր տեղեկություննեով` ՕԵԿ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել, այս անգամ դժգոհողները կանայք են:

ՕԵԿ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն, դժգոհությունները վերաբերում են համամասնական ցուցակին, որը դուր չի եկել հատկապես ՕԵԿ կանանց խորհդի նախագահ, 186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանին, ում բաժին է հասել 31-րդ հորիզոնականը:

Վատթարացել են նաեւ երբեմնի մտերիմ ընկերուհիներ` 191 դպրոցի տնօրեն Թամարա Ավդալյանի եւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հարաբերությունները: Ընկերուհուն Բիշարյանը խոստացել էր, որ նա ցուցակում կլինի երկրորդ կինը, սակայն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը անակնկալ է մատուցել կանանց. Բիշարյանի ընկերուհու «տեղը» ցուցակում հանգրվանել է Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի գործադիր տնօրեն Դիաննա Գազիյանը:

Ի դեպ, ՕԵԿ-ում շշուկներ կան, որ Արթուր Բաղդասարյանը ցանկանում է նոր Հեղինե Բիշարյան «աճեցնել»` ի դեմս Գազիյանի, ինչից ահավոր նեղսրտել է Բիշարյանը:

yerkir.am

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply