Աճուրդով վաճառվել է մեկ բնակիչ ունեցող Բուֆորդ քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2012 9:46

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի հարավ-արևելքում գտնվող  ամենափոքրիկ բնակավայրը`Բուֆորդ քաղաքը,  գնել են 2 վիետնամցի: Քաղաքն ունի ընդամենը մեկ բնակիչ: Քաղաքի քաղաքապետ, հավաքարար, խանութպան, բենզալցակայանի աշխատող Դոմ Սամմոնսը այն վաճառել է 900 հազար դոլարով:

Սամոնսը քաղաքում ապրել է 32 տարի. սկզբում իր կնոջ ու որդու հետ, իսկ հետո, կնոջ մահից ու որդու հեռանալուց հետո` միայնակ: Քաղաքի «բանալիները հանձնելուց» հետո նա իր համար նոր բնակավայր է փնտրում: Քաղաքն ավտոլցակայան ունի, փոքրիկ խանութ, դպրոց, որը կառուցվել է 1905-ին, ավտոտնակ, խորդանոց և տուն` 3 ննջասենյակով: Բացի այդ, աճուրդում հաղթողները կստանան նաև 4 հա հող:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply