«Տիտանիկի» մնացորդները կդառնան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2012 9:12

Արդեն հարյուր տարի ջրի տակ գտնվող տխրահռչակ «Տիտանիկի» կմախքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է իր պահպանության տակ առնել:

Ավելի վաղ դա չէր արվում, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի գործունեությունը չի տարածվում 100 տարին չլրացած օբյեկտների վրա: Այսուհետ ոչ ոք չի կարող անօրինական կերպով   խորտակված նավից իրեր հանել, բացի Կոնվենցիայի մասնակից-պետություններից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է, որ «Տիտանիկը» գտնվում է 4 կմ-անոց խորության վրա, Նյուֆաունդլենդյան կղզիների մոտ, միջազգային ջրերում, և ոչ մի պետություն չի կարող խորտակման տեղի համար հավակնություն հայտնել:

«Տիտանիկն» իր առաջին ու վերջին ուղին կատարում էր Եվրոպայից Ամերիկա, 1912-ի ապրիլի 10-ին: Նավում 2,2 հազար մարդ կար: Ապրիլի 14-ին, իր  ուղևորության 4-րդ օրն այն բախվեց սառցալեռան և խորտակվեց  ապրիլի 15-ին: Տարբեր տվյալներով, զոհվեց 1,4 հազարից 1,5 հազար մարդ:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply