Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 12:23

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ՝ այս տարի արդեն երկրորդ անգամ հանդիպել է Ֆրանսիայի իր պաշտոնակցին՝ Բեռնար Կուշներին:

Զրուցակիցները խոսել են հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից, քննարկել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Կուշները ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն կունենա շոշափելի արդյունքներ:

Հանդիպումից առաջ արտգործնախարարները ստորագրել են Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր, ինչը ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման ճանապարհի առաջին քայլն է:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply