Մերոնք կմասնակցեն Բորիս Լագուտինի բռնցքամարտի պատանեկան միջազգային մրցաշարին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2009 12:37

Հոկտեմբերի 9-14-ը Մոսկվայում կանցկացվի օլիմպիական խաղերի՝ բռնցքամարտի կրկնակի չեմպիոն Բորիս Լագուտինի միջազգային մրցաշարը: Այդ ստուգատեսին Հայաստանից կմասնակցի 1,5 տասյակ բռնցքամարտիկ: Նրանց թվում կլինեն աշխարհի պատանիների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը, պատանիների աշխարհի փոխչեմպիոն Ջոնիկ Տոնյանը:

Մեր բռնցքամարտիկներին ռինգ դուրս կբերեն բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի գխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը և բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը: Այս միջազգային մրցաշարին մերոնց մասնակցությունը նախապատրաստական փուլ է՝ հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունից և  պատանեկան օլիմպիական խաղերից առաջ:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply