«Ալ-Ջազիրայի» արգելած տեսանյութը «России 24»-ի տրամադրության տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2012 0:06

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ հատուկ հանձնակատար  Քոֆի Անանի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակը: Երկու կողմերն համաձայնել են , որ ոչ միայն իշխանությունները, այլև ընդիմությունը պարտավոր է կատարել կարգավորման պլանի բոլոր կետերը: Այս ընթացքում  «России 24» –ի տրամադրության տակ է հայտնվել «Ալ-Ջազիրայի» այն տեսանյութը, որտեղ Սիրիայի սահմանի նկարահանումն է, որի պատճառով հեռացվեցին Բեյրութի բյուրոյի մի քանի աշխատակիցներ:

 Կատարի հեռուստալիք «Ալ-Ջազիրայի» նկարահանումները  հաջողվել է ստանալ Դոխի աղբյուրներից: Այդ կադրերը երբեք եթերում չեն երևացել: Զինված ընդիմությունը հատում է լիբիական սահմանը և հարձակվում սիրիական բանակի ջոկատների վրա: Ալի Հաշիմիի նկարահանող խմբին արգելել են դրանք ցույց տալ: Ինչպես նա ավելի վաղ պատմել է «Россия 24» հեռուստաալիքին, նրան խորհուրդ են տվել մոռանալ այն, ինչ ինքը տեսել է անցյալ տարվա գարնանը սահմանին

«Ամենասկզբից իշխանության դեմ պայքարել են զինված մարդիկ: Ես դրա ականատեսն եմ: Դա պատճառներից մեկն է, որ ես դուրս եկա «Ալ-Ջազիրայից»,- պատմում է թղթակից Ալի Հաշիմը:-Մենք տեսանք զինված մարդկանց, որոնք Լիբանանից գնում էին Սիրիա: Մեկը կամ երկուսը չէին, շատ-շատ էին: Ընդհարումներ էին լինում սիրիական բանակի հետ, դա ապացուցված է:»

Վադի Հալեդ շրջան: Այդ տեղում երկու երկրները բաժանում է գետը, այն անցնում են ծանծաղուտով: Մոտակայքում լիբանանական  սահմանապահներ չկան: Հարմարության համար գրոհայինները մի քանի տախտակից կամուրջ էին սարքել: Նրանք անարգել անցնում էին սահմանը , կռվում սիրիական բանակի հետ և ետ նահանջում: Վիրավորներին տանում էին իրենց վրա և մոտոցիկլներով տանում նրանց լիբանանական գյուղերի հիվանդանոցներ: Իսկ իրենք նորից գնում են գրոհի:

«Ալ-Ջազիրան»ոչ միայն հրաժարվել է խոսել, որ ընդիմությունը զինված է, նաև պարզվել է, որ ինքն է ապստամբներին կապի միջոց  մատակարարել: Այդ մասին Ալի Հաշիմը պատմել է լիբանանյան  «Աս-Սաֆիր» թերթին:

Կատարը, Սաուդյան  Արաբիան և այս խմբի այլ երկրներ`այսպես կոչված «Սիրիայի բարեկամները», Ստամբուլի հանդիպմանը պայմանավորվել են բացահայտ հովանավորել սիրիական ընդիմությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Միլիոնավոր դոլարներ ծախսվում են ընդդիմադիր թևի  զինվորներին վճարելու, զենքի և բողոքավոր շարժման այլ պահանջների  համար:

Սիրիական ընդիմությանը տեխնիկական օգնություն պատրաստ է տրամադրել նաև ԱՄՆ-ը: Այս ամենը ամերիկյան կառավարական «Մերձավոր արևելքի համագործակցության նախաձեռնության» ծրագրի շրջանակում է, որը  նախատեսում է օգնել արաբական երկրների ժամանակակից հաղորդակցության զարգացմանը:

Հետագա մատակարման մանրամասները պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գերադասեց չբացել: Սակայն հայտարարեց Սիրիայի մասին պատասխանատու  Կլիրինգյան պալատի ստեղծման մասին: Այն պետք է զբաղվի կադրերի պատրաստմամբ և երկրում մարդու իրավունքների խախտման  մասին փաստեր և  տեղեկություններ հավաքելով: Նախագծի բյուջեն միլիոն 250 հազար դոլար է : Ահա ինչպես է նրա խնդիրները ներկայացված պետդեպարտամենտի կայքում.

  1. Սովորեցնել սիրիական փաստաբաններին , իրավապաշտպաններին և ոչ կառավարական կազմակերպություններին Սիրիայում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններ հավաքելու մեթոդները:
  2. Կազմակերպել հավաքած տեղեկատվության տվյալների բազա:
  3. Պաշտպանել վկաներին  և տեղեկատվության աղբյուրը:
  4. Ստեղծել դատախազության բաժին ապացույցների հավաքման և դոսյե նախապատրաստելու համար, որոնք կօգտագործվեն սիրիական և միջազգային դատարաններում:

ԱՄՆ որոշում է ընդունել դուրս գալ հումանիտար օգնության շրջանակից և լրացուցիչ սատարել ակտիվիստներին : Ընդիմադիրներին հարկավոր են կապի միջոցներ, որպեսզի միավորվեն  և խուսափեն կառավարական զորքերի հարձակումներից և անարգել կապի մեջ լինեն արտաքին աշխարհի հետ: Իսկ այն, որ Սիրիայում «ազատության մարտիկներին» ժողովուրդը չի ընդունում, պատմել է Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շվալյեն «Ֆիգարո» թերթի հարցազրույցում:  Ավելի վաղ այս դիվանագետը  մեղադրել էր Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեին իր հաղորդումները աղավաղելու և կեղծ տեղեկություններ օգտագործելու համար, նաև Սիրիայում պատերազմ հրահրելու մտադրության մեջ:Այժմ Դամասկոսում է գտնվում Քոֆի Անանի դիտորդների թիմը և քննարկում է աշխատանքի հետագա պայմանները: Հաջողվել է պայմանավորվել Կարմիր խաչի առաքելության ընդլայման և նրա աշխատակիցների` Հալեպի խոշորագույն բանտը այցելության  մասին : Հաջորդ քայլը ապրիլի 10 –ն է: Եվ իշխանությունը և ընդիմությունը պետք է դադարեցնեն ուժի կիրառումը և զենքը վայր դնեն: Դամասկոսը այդ պայմանները  ընդունել է և որպես բարի կամքի դրսևորում կատարել է առաջին քայլը`սկսել է հանել զորքերը քաղաքներից: Բայց փորձագետները վախենում են, որ դրսից այդքան հզոր ֆինանսական օգնության պարագայում արտաքին ընդդիմությունը այնքան էլ չի հարմարվի և կհրաժարվի զենքը վայր դնել:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply