Նյու-Յորքի ավտոսրահը հասարակությանը ներկայացրեց թռչող ավտոմեքենա,տեսանյութ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 5, 2012 23:24Նյու-Յորքյան ավտոսրահը ամերիկյան հասարակությանը ներկայացրեց մի քանի նորույթ, որոնք հետքրքիր են գնորդների համար: Չորս տարի սպասումից հետո Dodge ցուցադրեց նոր Wiper : Մինչ այժմ այդ անվանման սիրահարները բավարարվում էին միայն գաղտնի կատարած լուսանկարներով: Արագության սիրահարների համար ավտոմեքենան ստացել է նոր ինդեքս` SRT: Ընկերության ղեկավար Ռալֆ Ժիլը հեռուստանկարահանման ժամանակ համբուրեց իր ստեղծագործությունը: Hyundai Santa Fe –ն ստացավ ոչ միայն նոր տեսք, այլև երկարավուն, յոթ տեղանի ձևափոխություն:
Բայց ավտոսրահի գլխավոր հիթը թռչող Transition ավտոմեքենան էր: Terrafugia արտադրող ընկերությունը հայտարարեց, որ վաճառքը կսկսեն հաջորդ տարի: Ավելի քան հարյուր գնորդ արդեն կանխավճար է մուծել, որպեսզի դառնա այդ ապարատի, որը կարող է շարժվել ոչ միայն գետնի վրա, այլև օդում , առաջին տերը: Զանգվածային պահանջարկ մոտ 300 հազար դոլար գնի դեպքում առայժմ դժվար թե լինի: Ցավոք, օդանավ- տրանսֆորմերը չի կարող տիրոջը ազատել խցանումներից, այն սովորական փողոցից առայժմ չի կարող թռչել: