86-ամյա սպորտսմենուհին դարձել է YouTubeի ռեկորդակիր,տեսանյութ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 5, 2012 22:50Սպորտային մարմնամարզության աշխարհում մեծ աղմուկ է հանել Գերմանիայի 86-ամյա սպորտսմենուհի Յոհաննա Կաասի ելույթը: YouTube –ում դիտումների քանակով նրա ելույթի տեսահոլովակը դարձել է ռեկորդակիր: Տեսանյութում տարիքով մարմնամարզուհին զուգափայտով և ազատ վարժություններով բարդ վարժանքներ է կատարում:
Դահլիճում ծափեր են թնդում: Մասնագետները հայտարարել են, որ ծրագիրը տեխնիկապես բարդ է, կազմված բարձր մակարդակով, և սպորտսմենուհին այն կատարում է առանց մեծ ջանքերի:
Ֆրաու Կաասը տարիքային սպորտսմենների հետ մրցումներում արդեն ձեռք է բերել 11 մեդալ, չնայած երբեք չի զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով: Երիտասարդ տարիքում նա խաղացել է ԳԴՀ-ի հանդբոլի ուժեղագույն թիմերից մեկում: Եվ միայն 30 տարեկանում սկսել է սովորել մարմնամարզություն` իր հաճույքի համար: