Ահաբեկիչը փորձել է պայթեցնել Քաբուլում Հնդկաստանի դեսպանատունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2009 12:51

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից առնվազն 10 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:

Մահապարտ ահաբեկիչը ականապատված մեքենան պայթեցրել է Աֆղանստանում Հնդկաստանի դեսպանատան մոտ: Պայթյունի ալիքից մասամբ փլուզվել է հնդկական դեսպանատան պատը և «Asif business center» հանրախանութը:

Այս պահին փլատակների տակ մարդիկ այլևս չկան. բոլորին հոսպիտալացրել են՝անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Պայթյունի ալիքը ավերել է նաև շրջակայքում գտնվող փոքրիկ խանութները, որոնց աշխատակիցները ևս վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Աֆղանստանում Հնդկաստանի դեսպան Ջայանտ Պրասադը հայտարարել է, որ զոհվածների թվում Հնդկաստանի քաղաքացիներ չկան:

Սա վերջին 1 տարվա ընթացքում արդեն 2-րդ ահաբեկչությունն է Քաբուլում՝ Հնդկաստանի դեսպանատան առջև: 2008-ի հունիսի 7-ին մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել էր դեսպանատան մոտ. զոհվել էր 30 մարդ:

Դիտվել է 2566 անգամ:
Print Friendly

Leave a Reply