ԿԸՀ-ը իրականացրել է ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 5, 2012 21:24Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում կարճել է քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 31.03.2012թ Ը-53 և Ը-054 դիմումներով (բողոքներով) վարչական վարույթները:
Արտահերթ նիստում հանձնաժողովը”Ընտրություններ” ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև` հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 903-ական,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն` 397,
“Հայ Յեղափոխական” կուսակցություն` 352-ական,
“Օրինաց Երկիր” կուսակցություն` 176-ական,
“Ժառանգություն” կուսակցություն` 154-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2012թ. ապրիլի 6-ից մինչև ապրիլի 11-ը` մինչև ժամը 18:00-ն: