«Մսի կոմբինատի» տնօրեն Ռազմիկ Դարբինյանը կրակել է 21-ամյա երիտասարդի վրա
Օրվա լուր | ankakh | October 8, 2009 15:13
Արմեն Դարբինյան. կրակողը նրա հայրն է
«Մսի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 71-ամյա Ռազմիկ Դարբինյանը, ով Սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրն է, իր անվանական «Մակարով» ատրճանակից կրակել է 21-ամյա Արթուր Խ.-ի վրա:
2 օր առաջ Դարբինյանն ահազանգել էր Էրեբունու բաժնի ավագ օպերլիազոր Վ. Ս.ին, ով բաժնի մյուս ավագ օպերլիազոր Ա. Ս.-ի հետ միանալով տնօրենի հետ գնացել էր ընկերության տարածք` այնտեղ գտնվող քարի արտադրամասում կայանված «ԲՄՎ» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի պատկանելությունը և գտնվելու պատճառը պարզելու:
Տեղում նկատելով երկու անծանոթ երիտասարդների` օպերլիազորները մոտեցել են նրանցից մեկին, իսկ տնօրենը` մյուսին: Առաջացած քաշքշուկի ընթացքում էլ տնօրենը հրազենով վնասել է երիտասարդին:
Տուժածին տեղափոխել են «Էրեբունի» բ ժշկական կենտրոն, իսկ տնօրենին և մյուս անծանոթ երիտասարդին`21-ամյա Ալբերտ Խ.-ին բերման են ենթարկել բաժին:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողն այժմ ի վիճակի չէ հաղորդում տալու:
Ատրճանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
