Քոքոբելյան. «ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ կա ձախողված բանակցություն» (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 5, 2012 18:47

«Ես առաջին ագամ եմ լսում, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» մեջ բախումներ են սկսվել: Ես բախումներ ասածը լրիվ այլ կերպ եմ պատկերացնում: Քաղաքական պայքար է, եւ ամեն մեկն իր կուլտուրայի եւ իր պատկերացրած մշակույթի սահմանում է պայքարում»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն այսպես արձագանքեց մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երկու քաղաքական ուժի միջեւ առկա բախումները. «Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ի եւ մեր ընդհանուր թիմի միջեւ առանձնահատուկ բախումներ չեն եղել: Հուսով եմ, որ այդ խոհեմությունը երկկողմանի կունենան: Ընդհանուր քննադատություններ միշտ եղել են: Կարծում եմ՝ պետք է կարողանանք ճիշտ կողմնրոշվել եւ հասկանալ, որ մենք մեկս մյուսի թիրախները չենք: Մեր թիրախը իշխանական կոալիցիան է եւ պետք է պայքարել կոալիցիայի 3 քաղաքական ուժերի դեմ»:

Քանի որ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասում էր, որ ՀԱԿ-ը, այսպես ասած, երկու դաշտում է խաղում եւ բանակցում է թե’ ընդդիմության, թե’ իշխանության հետ, մենք պարոն Քոքոբելյանից հետաքրքրվեցինք` կա՞ համագործակցություն իշխանության հետ` ՀԱԿ-ի կողմից: Նա պատասխանեց, որ դա պարզ իրավիճակ է եւ ինքը չէ, որ պետք է այդ գնահատականները տա. «Իմ պատկերացմամբ եւ խորին համոզմամբ` կա ձախողված բանակցություններ ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ, որից ժողովուրդը տուժած դուրս եկավ: Դա ակնհայտ է: Իսկ քաղաքական պայքարը դեռ նոր է սկսվում եւ այս փուլում մենք կփորձենք հասկանալ, թե որ քաղաքական ուժը ինչ մոտեցումներ ունի եւ բնականաբար մեր գնահատականները հստակ կտրվեն ճշգրիտ եւ հավուր պատշաճի»: Քոքոբելյանը հույս ունի, որ ՀԱԿ-ի հետ դեռ հնարավոր է լեզու գտնեն մեծամասնական ընտրակարգով միասնական թեկնածուների պաշտպանելու հարցի շուրջ: Ըստ նրա, ՀԱԿ-ը եւ ընդդիմադիր ողջ դաշտը պետք է հասկանան, որ իրենց ռեսուրսները շատ սահմանափակ են եւ ընդդիմությունն իրավունք չունի պայքարել մեկը մյուսի դեմ եւ փոշիացնել իրենց ընդհանուր ռեսուրսը. «Այն քաղաքական գործիչը, ուժը, որը չի առաջնորդվի այդ պնդումներով, նա կխոչընդոտի ընդդիմության հաղթանակին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply