Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության պաշտոնական պատվիրակության անդամների հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | April 5, 2012 18:43
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվող Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին, քաղաքապետը նախ նկատել է, որ Երևանում Մոսկվայի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը. <>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սերգեյ Չերյոմինը նախ քաղաքապետին է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջյուններն ու նրա անունից Տարոն Մարգարյանին Մոսկվա այցելելու պաշտոնական հրավերը: Սերգեյ Չերյոմինը վստահեցրել է, որ Երևանի հետ հարաբերությունները Մոսկվայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է և ընդգծելով երկարամյա արդյունավետ համագործակցության փաստը, մոսկովյան պատվիրակության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի ընդլայնվելու և զարգանալու ներուժ ունի.
<>,-նշել է Սերգեյ Չերյոմինը:
Կողմերը քննարկել են նաև Երևանի և Մոսկվայի միջև գործընկերության 2012-2014թթ. ծրագրի որոշ դրույթներ և, հաշվի առնելով, որ ծրագիրն ըստ էության արդեն պատրաստ է, պայմանավորվել են այն վավերացնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն